Փաստ մեկնաբանությամբ

Ա. Համբարյան. «306 բանաձեւը հստակ կոչ է անում Թուրքիային վերադարձնել եկեղեցիները քրիստոնյաներին»

2 րոպեի ընթերցում

Ա. Համբարյան. «306 բանաձեւը հստակ կոչ է անում Թուրքիային վերադարձնել եկեղեցիները քրիստոնյաներին»

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ներկայացված 306 բանաձեւը հստակ կոչ է անում Թուրքիային վերադարձնել եկեղեցիները քրիստոնյաներին եւ հարգել հայերի, հույների, ասորիների, Պոնտոսի հույների իրավունքները, որոնք հազարամյակներ շարունակ ապրել են այն հողում, որն այսօր Թուրքիա է կոչվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԱՄՆ-ում լույս տեսնող «Armenian Weekly»-ին, այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը: Ըստ նրա' 306 բանաձեւի ընդունումը կարեւոր է կանխելու համար կրոնական օբյեկտների ոչնչացումը, սրբությունների պղծումը եւ կասեցնելու համար թուրքաբնակ քրիստոնյաների հանդեպ խտրականությունը:

«Այս բանաձեւի ընդունմամբ ամերիկյան ժողովուրդը բարոյական պատասխանատվություն է ստանձնում պաշտպանել Թուրքիայում բնակվող քրիստոնյաների իրավունքները: Ցավոք, թուրքական կառավարությունը դեմ է դրան եւ ի վիճակի չէ ապահովել կրոնական հանդուրժողականություն ու վերադարձնել եկեղեցիները քրիստոնյաներին»,-ասել է Ա. Համբարյանը:

Հիշեցնենք, որ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ համատեղ ներկայացրել է 306 բանաձեւը, որը կոչ է անում Թուրքիային դադարեցնել խտրականությունը Թուրքիայի քրիստոնյա բնակչության հանդեպ: Բանաձեւին արդեն սատարում է 31 կոնգրեսական: Հովարդ Բերմանը նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 304 բանաձեւի կողմնակից է, որն օրերս նույնպես ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում