Փաստ մեկնաբանությամբ

Ա. Մանասյան. «Համանախագահները վերահաստատում են, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով»

1 րոպեի ընթերցում

Ա. Մանասյան. «Համանախագահները վերահաստատում են, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով»

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությամբ մեկ անգամ եւս վերահաստատում են, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը' մեկնաբանելով համանախագահների այն հայտարարությունը, ըստ որի, եթե բանակցային սեղանին գտնվող հիմնարար սկզբունքները մոտ ժամանակներս չընդունվեն, ապա իրենք նոր հայեցակարգով հանդես կգան: Քաղաքագետի կարծիքով' հայտարարությունը պարունակում է ենթատեքստ այն մասին, որ խնդրի լուծումը պետք է գտնել բանակցային սեղանի շուրջ: Նա նկատեց, որ համանախագահներն ուշադիր հետեւում են հարցի վերաբերյալ արձագանքներին, որոնք կան ե'ւ Լեռնային Ղարաբաղում, ե'ւ Հայաստանում, ե'ւ Ադրբեջանում:

Անդրադառնալով Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը' Ա. Մանասյանը նշեց, որ շոշափելի առաջընթաց դժվար թե արձանագրվի, որեւէ մի փաստաթուղթ դժվար թե ստորագրվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում