Ա. Պետրոսյան. «Երեւանում գործող վերելակների 30 տոկոսի շահագործումը պետք է դադարեցնել»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում գործող 5 հազար 645 վերելակներից ոչ բարվոք վիճակում գտնվող վերելակների թիվը մեծ է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը, այդ վարչական շրջանում գրանցված 1000 վերելակից փորձաքննություն է անցել 361-ը, որից 312-ը ստացել է բացասական եզրակացութուն: Կենտրոնի տնօրենի խոսքով, նախորդ տարի մայրաքաղաքում փորձաքննության ենթարկված վերելակներից 462-ը բացասական եզրակացություն են ստացել:

Ընդհանուր առմամբ' Երեւանում գրանցված 5 հազար 645 վերելակներից 1190-ը վարչական կառույցներին են պատկանում, 4 հազար 455-ը' բնակֆոնդին: Ա. Պետրոսյանի կարծիքով, Երեւանի վերելակների շուրջ 30 տոկոսի շահագործումը պետք է դադարեցնել. դրանք կյանքի համար վտանգավոր չեն, պարզապես թերություններ ունեն: Բանախոսը տեղեկացրեց, որ իրենց կառույցը վերահսկողական գործառույթներ չունի. տնտեսվարողներն իրենց հետ պայմանագիր են կնքում, իրենք էլ փորձաքննություն են իրականացնում: Նա նաեւ նշեց, որ մեկ վերելակի համար փորձաքննության գումարն իջեցվել է մինչեւ 2500 դրամ:

Ըստ օրենքի համապատասխան կետի' տնտեսվարողներն իրենք են պատասխանատու վերելակների շահագործման համար եւ պարտավոր են դրանք պարբերաբար ստուգել: Փորձաքննություն չանցնելու համար տնտեսվարող սուբյեկտները մեկ միլիոն տույժ են կրում: Ա. Պետրոսյանն ասաց, որ մեկ տարվա ընթացքում 180 մլն դրամի տույժ է ստացվել' վերելակները փորձաքննության չենթարկելու համար: «Մեծ օբյեկտներում անհրաժեշտ է անվտանգության ծառայություն, փոքրերում' վերահսկող անձինք»,- նշեց բանախոսը' նկատելով, որ խորհրդային շրջանի 123 դիսպետչերական կետերի դիմաց այժմ գործում են ընդամենը 12-ը' այն դեպքում, երբ վերելակների թիվն արդեն անհամեմատ ավելի է: Նախկինում նաեւ հատուկ վարչություն է եղել, որն զբաղվել է վերելակների հետ կապված խնդիրներով: «Այսօր այդ գործառույթը տրված է համատիրություններին, այդ իսկ պատճառով' եթե գումար եք տալիս նրանց, նաեւ պահանջներ ներկայացրեք: Պետությունը չի կարող 5645 հսկիչ դնել»,- ասաց Ա. Պետրոսյանը:

Նշենք, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքը Հայաստանում ընդունվել է 2006 թվականին: Համաձայն այդ օրենքի' բոլոր վտանգավոր օբյեկտները ենթակա են հաշվառման: 2006 թվականին գրանցվել է վտանգավոր օբյեկտների 75 տոկոսը, որոնց մեջ վերելակները կազմում են 43-45 տոկոս:

Հայերեն English

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ