Փաստ մեկնաբանությամբ

Սեպտեմբերից կվերականգնվի Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերից կվերականգնվի Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա սեպտեմբերի 1-ից կվերականգնվի Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնը: Այսօր Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով կառավարիչ- տնօրեն Միրոսլավ Լայչակը' շեշտելով, որ դա ԵՄ-ին ավելի մեծ հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ տարածաշրջանից:

«Տարածաշրջանում կան խնդիրներ, որոնք ԵՄ հատուկ ուշադրության կարիքն ունեն: Հուսով եմ, որ այս պաշտոնի վերականգնումը կարեւոր դեր կխաղա դրանց լուծման գործում: Այն նաեւ բարձրացնում է առաջնորդների միջեւ հաղորդակցության մակարդակը, ինչը եւս շատ կարեւոր է»,- քննարկման ընթացքում նշեց Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում