Փաստ մեկնաբանությամբ

Հունիսի վերջին Արեգակի վրա կգրանցվեն ուժեղ մագնիսական ժայթքումներ

1 րոպեի ընթերցում

Հունիսի վերջին Արեգակի վրա կգրանցվեն ուժեղ մագնիսական ժայթքումներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր առաջ նկատված արեւի ուժգին բռնկումներն ու ժայթքումները կանխատեսելի էին ու սպասելի, որոնցից վերջինը պարզապես լավ նկատելի էր արեւի գործունեությունն ուսումնասիրող գիտնականների համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար Արեգ Միքայելյանը՝ հավելելով, որ Արեգակը կամաց-կամաց անցում է կատարում դեպի իր ակտիվության ուժգնացման 11- ամյա շրջանի գագաթնակետը, որի առավելագույն հատվածն ընկնում է 2013-14 թվականներին:

«Վերջին մագնիսական ժայթքումը վտանգավոր չէր երկրագնդի համար, չնայած բազմաթիվ սարքավորումների համար հնարավոր եղավ ավելի լավ հետեւել ժայթքման ընթացքին. միաժամանակ դա խոշորագույններից մեկն էր, որի չափերը հավասար էին Երկիր մոլորակի չափերին»,- նշեց Ա. Միքայելյանը:

Տեղեկացնենք, որ «Երկրի մագնիսականության ինստիտուտ»-ի հաղորդած տվյալների համաձայն' սպասվում է, որ հունիս ամսին, մասնավորապես' հունիսի 26-29-ին, եւս մեկ անգամ Արեգակի վրա կգրանցվեն ուժեղ մագնիսական ժայթքումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում