Ա. Ղուլյան. «ԼՂ հակամարտության այս փուլում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին խոսելը վաղաժամ է»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի լուծման շրջանակներում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին խոսելը դեռեւս վաղաժամ է»,- այսօր Երեւանում լրագրողների հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը' անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, ըստ որոնց' քննարկվում է հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը:

«Խաղաղապահ ուժերի տեղակայումը հենց այնպես' հեշտությամբ չի իրականացվում: Կա պայմանավորվածություն, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է համաձայնություն տան' խաղաղապահ ուժերի տեղակայման, նրա կազմի, գործունեության վերաբերյալ: Գոնե այս փուլում խաղաղապահների տեղակայման հիմքերը չկան»,- ընդգծեց ԼՂՀ ԱԺ նախագահը:

ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները տարածաշրջան կատարած վերջին այցելությունից հետո համատեղ հայտարարության մեջ կոչ էին արել հակամարտության կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից կամ հայտարարություններից, «որոնք կարող են կասկածի տակ դնել բանակցային գործընթացն այս վճռական փուլում»:

Ա. Ղուլյանը փաստեց' այս կոչը կոնկրետ հասցեատեր ունի: «Այդ կոչն ուղղված է նրան, ով նախկինում այդպիսի գործողություններ է թույլ տվել: Արցախի

պաշտպանության բանակն ամեն օր եւ ամեն ժամ պատրաստ է սադրանքներին դիմակայել, բայց Ադրբեջանի' նախորդ ամիսներին ձեռնարկած սադրիչ գործողությունները եւ ԼՂՀ ՊԲ-ի համարժեք պատասխանները պետք է դաս լինեն Ադրբեջանի համար»,- նշեց նա:

Հայերեն

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ