Կարկուտից ամենաշատը տուժել է Արմավիրի մարզը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի հանրապետության հակակարկտային կայանների թիվը կավելանա եւս 40-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը' հավելելով, որ հանրապետության առավել ռիսկային մարզերն առանձնացնելու նպատակով արդեն ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, իսկ սարքավորումների ձեռքբերման համար մրցույթ է հայտարարվել: «Մրցույթի ավարտին պարզ կդառնա, թե որքան ֆինանսական միջոցներ կպահանջվեն»,-ասաց նա' ավելացնելով նաեւ, որ ներկայում ՀՀ-ում կան 118 այդպիսի կայաններ, որոնք կառավարվում են մեկ' կենտրոնական կենտրոնից' Արտաշատից, եւ 50-55 կայաններ, որոնք կառավարվում են այլ կազմակերպությունների կողմից:

«Այս տարի կարկուտից ամենաշատը տուժել է Արմավիրի մարզը, որտեղ այժմ ուսումնասիրություններ ենք իրականացնում' պարզելու վնասների չափերը»,-հայտնեց Ռ. Մակարյանը' նշելով, որ հաշվարկման փուլում են մասնակի եւ ամբողջովին վերացած ցանքատարածությունների մակերեսները: «Բարեբախտաբար, ամենաբերրի մարզ համարվող Արարատում կարկտահարման դեպքեր այս տարի չեն գրանցվել»,-ուրախությամբ արձանագրեց փոխնախարարը' տեղեկացնելով, սակայն, որ մինչեւ հունիսի 15-ը դեռ սպասվում են տեղումներ:

Նրա խոսքով' առհասարակ անհամեմատ քիչ են տուժել այն մարզերը, ուր տեղակայված են հակակարկտային կայաններ: Իսկ լրագրողների այն հարցին, թե մասնավորապես Օշականի շրջանում, ուր կա հակակարկտային կայան, ինչու են վնասի ծավալներն ապրիլի վերջին մեծ եղել, փոխնախարարը պատասխանեց, որ դա պայմանավորված է շուրջ 50 կայանների ոչ ավտոմատացված գործողությունների համակարգով, որոնց դեպքում ամպի' կարկտաբեր կամ ոչ կարկտաբեր լինելը որոշելը դժվար է:

«Մենք ունենք հատուկ գիտական կենտրոններ, որոնք զբաղվում են սերմերի արտադրությամբ»,-նշեց նա' ավելացնելով, որ նախարարությունն այսօր Արմավիրի մարզի առավել վատ սոցիալական պայմաններում ապրող բնակիչներին կտրամադրի սերմացու' ընդհանուր առմամբ 90 հա մակերես ծածկող ծավալով: «Բացի դրանից' արդեն երեք օր է' մարզում ուսումնասիրություններ ենք անցկացնում մեր գիտնական-խորհրդատուների միջոցով, ովքեր մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում գյուղացիներին ցանքատարածությունները վերականգնելու, էտը եւ մնացած աշխատանքները ճիշտ իրականացնելու վերաբերյալ»,-հայտնեց նա:

Հայերեն

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ