Փաստ մեկնաբանությամբ

Կ. Նալչաջյան. «Յուրաքանչյուր իրավիճակից դուրս գալու ելք միշտ կա»

1 րոպեի ընթերցում

Կ. Նալչաջյան.  «Յուրաքանչյուր իրավիճակից դուրս գալու ելք միշտ կա»

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն մարդիկ, որոնց մտքում պտտվում է ինքնասպանություն իրականացնելու անիմաստ գաղափարը, պետք է հիշեն մի բան' յուրաքանչյուր իրավիճակից դուրս գալու ելք միշտ կա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման խորհուրդ տվեց հոգեբան Կարինե Նալչաջյանը' անդրադառնալով այն հանգամանքին, որ վերջերս ավելացել են ինքնասպանությունները' առավել եւս երիտասարդների շրջանում: Նրա խոսքով' ինքնասպանություն գործելու մտքին կարող են հանգեցնել բազմապիսի պատճառներ, որոնցից են սոցիալ-տնտեսական պայմանները, ազգային նկարագիրը, մշակութային կյանքը եւ այլն: Կ. Նալչաջյանը նկատեց, որ ինքնասպանությունների թիվը գերակշռում է հիմնականում երիտասարդների եւ ծերերի շրջանում: «Երիտասարդներին այդ քայլին մղում է միայնության, լքվածության զգացողությունը, իսկ ծերերին' ավելորդության գիտակցումը»,- նշեց Կ. Նալչաջյանը:

Անդրադառնալով այն տարածված կարծիքին, որ ինքնասպանության դիմում են եսասեր մարդիկ' Կ. Նալչաջյանը նշեց. «Այդ մարդիկ ոչ թե եսասեր են, այլ' եսակենտրոն»,- ասաց հոգեբանը' հավելելով, որ ինքնասպանությունների թվի ավելացման համար պարարտ հող են ստեղծում նաեւ աղանդները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում