Նվազել է նորածնային մահացության ցուցանիշը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում այսօր մեկնարկեց համաժողով' նվիրված նեոնատալ խնամքի ապահովմանն ուղղված նախագծի իրականացմանը, որի ընթացքում քննարկվելու եւ ամփոփվելու են նեոնատալ խնամքի ապահովման երկարաժամկետ ծրագրերի արդյունքները: Ծրագրերն իրականացրել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ «BirthLink» հասարակական կազմակերպությունը: Համաժողովին մասնակցում են Հայաստանի տարբեր շրջանները ներկայացնող, ծրագրում ներգրավված եւ մասնագիտական վերապատրաստում անցած բժիշկներն ու քույրական անձնակազմը: Համաժողովը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ բրիտանական «BirthLink»-ի համատեղ նախագծի մի մասն է:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով' Հայաստանում նորածինների մահացության ցուցանիշերը քառակի բարձր են, քան զարգացած երկրներում: «Մենք որոշեցինք պայքարել այս երեւույթի դեմ, եւ կարող եմ ասել, որ այսօր բավական մեծ հաջողությունների ենք հասել: Այս ընթացքում կարողացել ենք մոտավորապես հազար մանուկի կյանք փրկել, եւ համարում ենք, որ շատ կարեւոր ներդրում է կատարվել մեր հայրենիքի, երկրի համար, որովհետեւ այս մանուկների կյանքը պահպանել' նշանակում է մենք մեր ապագան ենք պահպանում»,-ասաց Ռ. Յիրիկյանը:

Ռ. Յիրիկյանը տեղեկացրեց, որ իրենք շարունակելու են այս ծրագիրը, այն ավարտվել է Երեւանում, բայց մարզերում եւ շրջաններում պետք է առավել «զինվել» նոր սարքավորումներով, ավելի պատրաստված բուժանձնակազմ ունենալ: Սարքավորումները ձեռք են բերվում Անգլիայից. «BirthLink» կազմակերպությունը կարողանում է ձեռք բերել ժամանակակից, որակյալ սարքավորումներ, սակայն միայն դրանցով չէ, որ արդյունքների են հասնում, այլեւ բժիշկներին եւ բուժքույրերի հետ անցկացվող համապատասխան դասընթացներով:

Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանի գնահատմամբ' ելնելով Երեւանի թիվ մեկ համալսարանական կլինիկայի տվյալներից' նվազել է մահացության ցուցանիշը' 16 տոկոսից հասնելով 11 տոկոսի: Զուգահեռաբար, 17 տոկոսով ավելացել է բուժհաստատությունների' հիվանդների սպասարկման հզորությունը: Վերջին երկու տարվա ընթացքում 20 տոկոսով ավելացել է բուժվող նորածինների թիվը: Նորածինների բուժումն առավել արդյունավետ է դարձել:

Նշենք, որ 2009-ին եւ 2010-ին այն ընդգրկել է Երեւանի տասնմեկ ծննդատներ եւ հիվանդանոցային ծննդատնային բաժանմունքներ, ինչպես նաեւ յոթ բաժանմունք Հայաստանի հինգ մարզերում: Ծրագրի ընթացքում բաժանմունքները համալրվել են մի շարք սարքավորումներով, առաջին անգամ Հայաստանում կիրառվել է քթային ռեսպիրատոր: Միացյալ Թագավորությունից ժամանած մասնագետները հայ գործընկերների համար համապատասխան դասընթացներ կանցկացնեն: 2011թ-ից կիրականացվի ծրագրի երրորդ փուլը, այս անգամ ուշադրության կենտրոնում են լինելու մարզային հիվանդանոցները, որտեղ բարդություններով ծնված երեխաները կստանան համապատասխան խնամք:

Հայերեն

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ