Ռ. Սաֆրաստյան. «Հայկական հարցի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը կարեւոր է Հայաստանի համար»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական հարցի քաղաքական լուծման մասին Եվրախորհրդարանի' 1987 թ-ի հունիսի 18-ին ընդունած բանաձեւը շատ կարեւոր է Հայաստանի համար, քանի որ այնտեղ առաջին անգամ Եվրախորհրդարանը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը' հավելելով, որ դա շատ մեծ արձագանք ստացավ ամբողջ աշխարհում: Ըստ նրա'փաստաթղթի ընդունումն արդյունք է առաջին հերթին ֆրանսահայ համայնքի ակտիվ ջանքերի եւ Եվրոպայի ողջ հայության պայքարի: «Սակայն փաստաթղթում մի կետ կա, որն, իմ կարծիքով, չի համապատասխանում ժամանակակից իրողություններին: Դա այն է, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատվություն չի կրում Հայոց ցեղասպանության համար: Ես կարծում եմ, որ դա ինչ-որ առումով թուլացնում է փաստաթղթի նշանակությունը»,- շեշտեց թուրքագետը' հավելելով, որ պետք է ակտիվ աշխատանք տանել այդ դրույթի վերափոխման համար: Նրա խոսքով' Եվրախորհրդարանը մի քանի անգամ վերահաստատել է բանաձեւը, իսկ դա նշանակում է, որ Եվրախորհրդարանը վերահաստատում է Եվրամիության երկրների հասարակական կարծիքը, որը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Եվրամիության որոշ անդամ պետություններ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է կարողանանք օգտագործել այդ փաստաթուղթը' որպես եվրոպական հասարակական կարծիքի արտահայտում, եւ դա մատնացույց անենք այն պետություններին, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը»,- շեշտեց Ռ. Սաֆրաստյանը:

Նշենք, որ ըստ բանաձեւի' Եվրախորհրդարանը գտնում է, որ ողբերգական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն' «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից' 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:

Հայերեն

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ