Փաստ մեկնաբանությամբ

Հ. Թովմասյան. «Սահմանադրությամբ արտահերթ ընտրությունների անցկացման համար նախատեսված հիմքերից ոչ մեկը չկա»

1 րոպեի ընթերցում

Հ. Թովմասյան. «Սահմանադրությամբ արտահերթ ընտրությունների անցկացման համար նախատեսված հիմքերից ոչ մեկը չկա»

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրավական ճանապարհ այսօր գոյություն չունի: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը' պատասխանելով այն հարցին, թե իրավական տեսանկյունից որքանով է հնարավոր իրականացնել արտահերթ ընտրություններ, ինչպես պահանջում է Հայ ազգային կոնգրեսը:

Հ. Թովմասյանը հիշեցրեց, որ այսօր Հայաստանի խորհրդարանի լուծարման բացարձակ իրավունք այլեւս չկա: «Եթե նախկինում նախագահը կարող էր անգամ քաղաքական նկատառումներով լուծարել խորհրդարանը, ապա այժմ' 2005 թվականին ընդունված Սահմանադրությամբ, հստակ սահմանված են այն հիմքերը, երբ կարող է լուծարվել խորհրդարանը: Ներկայում Սահմանադրությամբ արտահերթ ընտրությունների անցկացման համար սահմանված հիմքերից ոչ մեկը գոյություն չունի: Ուստի խորհուրդ կտայի մինչեւ պահանջներ դնելը նայել, թե որքանով են դրանք Սահմանադրությունից բխում»,- ընդգծեց Հ. Թովմասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում