Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանում տարեկան միջինը գրանցվում է 70 սպանություն

1 րոպեի ընթերցում

Հայաստանում տարեկան միջինը գրանցվում է 70 սպանություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տարեկան միջինը գրանցվում է 70 սպանություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը' ընդգծելով, որ միայն 2010 թվականին է, որ նահանջ է գրանցվել ու արձանագրվել է սպանության 50 դեպք, որը 20-ով քիչ է վերջին տարիների միջին ցուցանիշից:

«Նախորդ տարվա ցուցանիշը, սակայն, չի ենթադրում, որ այդ ուղղությամբ աշխատելու տեղ այլեւս չկա»,- ասաց Գլխավոր դատախազի տեղակալը:

Ըստ նրա' բնակչության թվաքանակի համեմատությամբ ԱՊՀ պետությունների շրջանում մեր ցուցանիշը շատ ավելի դրական է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում