Ըստ ԱԺ խմբակցությունների` եռանախագահների հայտարարությունից պետք է հետեւություններ անի Ադրբեջանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների' ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների երեկվա հայտարարությունում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վերախմբավորված կերպով ներկայացվել է Հայաստանի դիրքորոշումը: Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը' ավելացնելով, որ Հայաստանը վաղուց է պատրաստ խաղաղ ճանապարհով' առանց պատերազմական գործողությունների, գնալ ԼՂ խնդրի լուծմանը, որը որպես ուղերձ նեկայացված է նաեւ եռանախագահների հայտարարության մեջ: «Կարծում եմ' հայտարարությունը բավականին նպատակահարմար է Հայաստանի համար: Ողջ աշխարհը գիտի ՀՀ-ի պաշտոնական տեսակետը' Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- փաստեց Գ. Սահակյանը: Նրա խոսքով' հայտարարությունը միանշանակ ուղղված էր ադրբեջանական կողմին, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ եւ խախտում հրադադարի ռեժիմը, սրում իրավիճակը' սահմանների շփման գծում:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով' հայտարարությամբ կոչը' Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունիսին սպասվող հերթական հանդիպմանը բազային սկզբունքների շուրջ համաձայնության գալու վերաբերյալ, ուղղված է խնդրի լուծման արագացմանը: Ա. Մինասյանը ցավ հայտնեց, որ հայտարարությունում տարանջատում գոյություն չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ' վարքագծի վերաբերյալ: Միաժամանակ, ՀՅԴ խմբակցության պատգամավորը հայտարարությունից առանձնացրեց «կողմեր» տերմինը, որում, ըստ նրա, որպես հակամարտության կողմ ներկայացվում է նաեւ ԼՂ-ն: «Հայաստանը կարող է եւ պետք է պահանջի' որպես խնդրի լիաժեք կողմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակցությունների մասնակցությունը»,- ընդգծեց Ա. Մինասյանը: Միաժամանակ, ըստ նրա, հայտարարությամբ հավանություն է տրվում Ռուսաստանի ջանքերին, որի միջնորդրությամբ էլ վերջին շրջանում կայանում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները:

«Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նկատեց, որ հայտարարության' հակամարտության խնդրի խաղաղ կարգավորման ուղերձը Հայաստանի որդեգրած սկզբունքային քաղաքականությունն է. «մշտապես ագրեսիվ ուղղվածությամբ հանդես է գալիս ադրբեջանական կողմը»: «Փաստորեն, Հայաստանի որդեգրած սկզբունքն այլեւս դարձել է համանախագահող երկրների մոտեցումն ու գլխավոր կոչը: Հայտարարությունից պետք է հետեւություններ անի Ադրբեջանը' նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ»,- ընդգծեց Հ. Մարգարյանը:

Հայերեն

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes