Փաստ մեկնաբանությամբ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ռ.Մլադիչի ձերբակալությունը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ռ.Մլադիչի ձերբակալությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է սերբ գեներել Ռատկո Մլադիչի ձերբակալությունը սերբական կառավարության կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, վերջինիս ղեկավար Արամ Համբարյանն այս առնչությամբ նշել է, որ ԱՄՆ հայությունը միանում է ողջ առաջադեմ մարդկության ուրախությանը նույնիսկ սերբական կառավարության կողմից ցեղասպանության իրականացման փորձի մեջ մեղադրվող Ռատկո Մլադիչի ձերբակալության կապակցությամբ:

«Սերբիայի եւ Թուրքիայի միջեւ տարբերությունն այն է, որ սերբական կառավարությունն ի պատիվ իրեն ճանաչում է պատմական ճշմարտությունը եւ ընդունում իրավական պատասխանատվությունը նախորդ կառավարության կողմից իրականացված հանցագործությունների համար, մինչդեռ Թուրքիան' ԱՄՆ կառավարության թողտվությամբ, շարունակում է նենգափոխել ճշմարտությունը եւ խուսափել Հայոց ցեղասպանության համար բարոյական եւ նյութական պատասխանատվություն կրելուց»,- ասել է Ա.Համբարյանը:

Սերբական կառավարության նախաձեռնությամբ' երեկ ձերբակալվել եւ միջազգային արդարադատությանն է հանձնվել սերբ գեներալ Ռատկո Մլադիչը, ով 15 տարի թաքնվում էր արդարադատությունից: 1995թ-ին նախկին Հարավսլավիայի համար միջազգային քրեական տրիբունալը նրան մեղադրել է բոսնիական պատերազմի ընթացքում իրականացված ցեղասպանության, պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար:

Նշենք նաեւ, որ երեկ Դովիլում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ այս առնչությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը նշել է, որ արդարադատությունը կայանալու է նման տիպի բոլոր հանցագործների եւ նրան հետեւորդների նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում