Փաստ մեկնաբանությամբ

Գայլերի դեմ պայքարի համար հատկացված 10 մլն դրամն արդեն սպառվել է

1 րոպեի ընթերցում

Գայլերի դեմ պայքարի համար հատկացված 10 մլն դրամն արդեն սպառվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներկայում դադարեցված է գայլերի դեմ պայքարը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը, ՀՀ կառավարության կողմից «Գայլերի թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների իրականացման կարգը հաստատելու եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման հաստատմամբ, գայլերի դեմ պայքարի համար հատկացված 10 մլն դրամն արդեն սպառվել է: Հանրապետությունում 100 գայլ արդեն սպանվել է, եւ յուրաքանչյուրի դիմաց տրամադրվել է 100 հազար դրամ: Նրա խոսքով' նախարարությունը գայլերի դեմ պայքարը շարունակելու նպատակով ՀՀ կառավարություն է ներկայացրել գումարի տրամադրման խնդրանք, սակայն դեռեւս պատասխան չի ստացվել:

Հիշեցնենք, որ երեկ' մայիսի 25-ին, Լոռու մարզի Ջրաշեն գյուղում գայլերը հոշոտել են 110 գլուխ ոչխար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում