Փաստ մեկնաբանությամբ

Ընթացիկ տարում նվազել է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը

1 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարում նվազել է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվել է 574 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 60, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 832 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը' հավելելով, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների թիվն ավելացել է 74-ով, սակայն 16-ով կրճատվել է մահվան ելքով դեպքերի քանակը:

«Ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատումը շատ բարդ խնդիր է, սակայն ավելի առաջնային է այդ միջադեպերում մահվան ելքով դեպքերի կրճատումը, որի իրականացման համար Ոստիկանությունը գործադրում է ամեն տեսակի ջանքեր»,- ասաց Ն. Սարգսյանը' հավաստիացնելով, որ պատահարների մեծ մասը գրանցվում է վարորդների կողմից արագությունը խախտելու հետեւանքով, որոնք կազմում են գրանցված 574 պատահարից 224-ը:

«Պետք է ապացուցել վարորդներին, որ արագության խախտումը կարող է հանգեցնել աններելի միջադեպերի' միաժամանակ չթերագնահատելով ճանապարհային մյուս կանոնները»,- ընդգծեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում