Փաստ մեկնաբանությամբ

Արտոնյալ վարկից օգտվել է շուրջ 11 հազար գյուղացի

1 րոպեի ընթերցում

Արտոնյալ վարկից օգտվել է շուրջ 11 հազար գյուղացի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսությանն արտոնյալ վարկեր տրամադրելու ծրագրով արդեն վարկավորում է ստացել շուրջ 11 հազար գյուղացի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Սերգեյ Վիրաբյանը, շուրջ 7 մլրդ դրամի արտոնյալ վարկեր են տրամադրվել Հայաստանի բոլոր մարզերում: Գյուղացիներին վարկերը տրամադրվում են 14 տոկոս տոկոսադրույքով, որի 4 տոկոսը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից: Որոշ գյուղերում' առավել կարիքավոր շուրջ 225 համայնքներում, սուբսիդավորումը կազմում է 6 տոկոս: Այսինքն' գյուղացիների համար վերջնական արժեքը 8 տոկոս է կազմում:

«Սա շատ արտոնյալ տոկոսադրույք է: Գյուղացիների մոտ մեծ ակտիվություն է նկատվում: Եթե հաշվի առնենք, որ ծրագիրը սկսվել է ապրիլի 1-ից, ապա արդյունքները բավական դրական եմ գնահատում»,-ասաց Ս. Վիրաբյանը:

Վարկավորում հիմնականում իրականացնում է «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը, սակայն գործընթացում ներգրավված են նաեւ «Արդշինինվեստբանկ»-ը, «Կոնվերսբանկ»-ը եւ «Պրոկրեդիտբանկ»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում