Փաստ մեկնաբանությամբ

ԱՆ նոտարիատի բաժինը չի լուծարվել

1 րոպեի ընթերցում

ԱՆ նոտարիատի բաժինը չի լուծարվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նոտարիատի բաժինը չի լուծարվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը, նախարարությունում իրականացվում են կառուցվածքային բարեփոխումներ, որոնց մասին իր ասուլիսում հայտարարել էր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Բարեփոխումների շրջանակներում նախարարության կազմում գործող նոտարիատի բաժինը վերակազմավորման արդյունքում վերակազմակերպվել է: Մամուլի քարտուղարի խոսքով' համակարգում գործող, վերահսկողություն իրականացնող բոլոր բաժինները նոր ձեւով տեղափոխվել են Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչություն: Վերակազմակերպված բոլոր բաժինների աշխատակիցները տեղափոխվել են քաղծառայության ռեզերվ:

Կ. Քալանթարյանը նշեց, որ նախարարությունում կատարվող նոր փոփոխությունների, վերակազմակերպման վերջնական արդյունքների մասին հասարակությունը կտեղեկացվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում