Հայտնաբերվել են «թափառական» մոլորակներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Նոտր Դամ համալսարանի պրոֆեսոր Դեվիդ Բեննետը «Nature» ամսագրում հոդված է հրապարակել նոր տեսակի մոլորակների հայտնաբերման մասին, որոնք սեփական ֆիզիկական մարմնի հզոր գրավիտացիոն դաշտի հետեւանքով դուրս են պրծել իրենց արեգակնային համակարգերից եւ դարձել «թափառական» մոլորակներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար Արեգ Միքայելյանը, նման հայտնագործությունը մեծ առաջընթաց է աստղագիտության ոլորտում եւ նոր, հետաքրքրաշարժ վերլուծությունների տեղիք է տալիս:

«Ուրախալի է, որ ավելանում է արտաարեգակնային մոլորակների թիվը, իսկ դրանց շարքում միջաստղային տարածությունում «թափառողների» հայտնաբերման փաստն ուրախալի է ու հետաքրքիր»,- նշեց Արեգ Միքայելյանը:

Դ. Բեննետի կողմից դիտարկումներն անցկացվել են նորզելանդական «Մաունթ Ջոն» աստղադիտարանից:Ա. Միքայելյանի խոսքով' Բյուրականի աստղադիտարանն այս ուսումնասիրություններին չի մասնակցում' չնայած նախկինում փորձեր եղել են համագործակցելու մի շարք շվեյցարացի, իսպանացի, պորտուգալացի ու ֆրանսիացի աստղագետների հետ' արտաարեգակնային մոլորակների հայտնաբերման ուղղությամբ:

Տեղեկացնենք, որ այդ մոլորակները հայտնաբերվել եւ ուսումնասիրվել են 2006-07 թվականների ընթացքում, որոնց արդյունքներն ամփոփվում են միայն այս տարի: Մի շարք աստղագետներ համակարծիք են' երկրային աստղադիտարաններից մի շարք նմանատիպ «թափառական» մոլորակների հայտնաբերումը թույլ է տալիս եզրակացնելու, որ ավելի լայն հնարավորություններով աստղադիտակների օգտագործման դեպքում կպարզվի, որ նման մոլորակները շատ ավելի շատ են, քան անգամ աստղերը մեր գալակտիկայում:

Հայերեն

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ