Մահացած թոշակառուների անուններով պետբյուջեից դուրս է գրվել եւ վճարվել ավելի քան 113 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009-2010 թվականների ընթացքում մահացած թոշակառուների անուններով պետբյուջեից դուրս է գրվել եւ վճարվել ավելի քան 113 մլն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Շահեն Տոնոյանը, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրելով ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված կենսաթոշակների նշանակման եւ վճարման ճշտության ստուգման արդյունքներով կազմված ակտերի հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել է, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության բնագավառներում կազմակերպական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը: Վերջիններս պաշտոնեական փաստաթղթերում կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, մահացած կենսաթոշակառուների անուններով, ժամկետանց լիազորագրերի հիման վրա, կրկնակի թոշակներ նշանակելու եւ ավելի հաշվարկված ստաժի հիման վրա 2009-2010թթ. ընթացքում պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի' 113 181 900 դրամ գումար, որը յուրացվել է, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, այն է' յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր անցկացրել նախկինում Վազգեն Խաչիկյանի ղեկավարած Սոցիալական ապահովության պետական ծառայությունում եւ բացահայտել մեծ խախտումներ, ինչից հետո Խաչիկյանը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին