Փաստ մեկնաբանությամբ

Կանանց մի մասը ֆիզիկապես պատրաստ չէ ծննդաբերության

2 րոպեի ընթերցում

Կանանց մի մասը ֆիզիկապես պատրաստ չէ ծննդաբերության

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շատանում են հայ կանայք, որոնք ֆիզիկապես պատրաստ չեն հղիության ու ծննդաբերության»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը: Պատճառն, ըստ նրա, այն է, որ մեր կանայք մեծամասամբ կենտրոնացած են կազմվածքը գեղեցիկ պահպանելու վրա, բայց դա անում են ոչ թե մարմնամարզության ու ակտիվ ապրելակերպի, այլ դիետաների միջոցով: Կանայք նաեւ հոգեբանական պատրաստվածության խնդիր ունեն: «Բոլորի մոտ այն չափազանցված կարծիքն է, որ ծննդաբերության ցավերը սոսկալի են: Բայց եթե կինն իմանա, թե ինչ ցավ է իրեն սպասում եւ որ դրա մեջ սարսափելի ոչինչ չկա, շատ հեշտ կգնա ծննդաբերության: Առավել եւս, որ այդ ցավը տեւական չէ եւ գեղեցիկ ավարտ է ունենալու»,- նշեց Գեորգի Պողոսյանը:

Բժիշկը զարմանում է, երբ հղիները գալիս են ու հարցնում, թե կարելի է արդյոք լողավազան գնալ: Կա վիճակագրություն, որ եթե առաջին հղիությունն անցնում է վատ ու ծանր կնոջ համար, ապա երկրորդ, երրորդ հղիությունից նա պարզապես հրաժարվում է: «Համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով ապահովված լողավազան գնալը ոչ միայն կարելի է, այլեւ անհրաժեշտ է հեշտ ծննդաբերության համար»,- հորդորեց Գեորգի Պողոսյանը: Նրա խոսքով' մեր կանայք 80 տոկոսով կորցնում են այն հմայքը, որն ունեին ծննդաբերելուց առաջ հենց այն պատճառով, որ ճիշտ չեն հետեւում իրենց:

Ինչ վերաբերում է չբերության տարածվածության հարցին, բժշկի դիտարկմամբ, ավելի հաճախ են վիժման դեպքերը, քան չբերությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում