Փաստ մեկնաբանությամբ

Անկախ պետությունների համագործակցության տարածքում կգործի առեւտրային ազատ ռեժիմ

1 րոպեի ընթերցում

Անկախ պետությունների համագործակցության տարածքում կգործի առեւտրային ազատ ռեժիմ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցության տարածքում կգործի առեւտրային ազատ ռեժիմ: Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրի կնքման առաջարկությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով' սա ֆենոմենալ համաձայնագիր է, ինչը սկզբունքորեն կփոխի իրավիճակը: Նախարարի տեղեկացմամբ' ներկայում այդ ռեժիմներն իրականացվում էին երկկողմ համաձայնագրերի շրջանակներում: «Այս պայմանագրի կնքումը լուրջ իրավական հիմք կստեղծի ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտի ստեղծելու առումով»,- ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում