Փաստ մեկնաբանությամբ

Գամփռը` շան հայկական ցեղատեսակ

1 րոպեի ընթերցում

Գամփռը` շան հայկական ցեղատեսակ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական գելխեղդը' Գամփռը, Միջազգային կինոլոգիական ֆեդերացիայի կողմից ճանաչվել է որպես զուտ հայկական ծագում ունեցող շան ցեղատեսակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետտա Գաբրիելյանը' հավելելով, որ ֆեդերացիան այդ մասին վկայող հաստատումն ամրագրել է այս տարի փետրվարի 10-ին, որի հավաստագիրը հայկական կողմին է ուղարկվել ապրիլի 27-ին:

«Գամփռի մասին զեկույցով Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել 2010 թվականին Բուլղարիայում: Մեր հիմնական մրցակիցը Թուրքիան էր, ով մինչեւ այդ' 80-ականներին, արդեն հասցրել էր գրանցել տալ Անատոլիական Ղարաբաշ անվամբ ցեղատեսակի շանը' նույն հայկական սեւամռութ գամփռին: Սակայն մենք երկար տարիների պայքարի արդյունքում ապացուցեցինք հակառակը, եւ այսուհետ ամրագրվեց Գամփռի հայկական ծագումը»,- նշեց Վ. Գաբրիելյանը' հավաստիացնելով, որ հաջորդ անգամ հայ կինոլոգներն արդեն պայքարելու են Վանա կատվի հայկականացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում