Հասարակական

Հայրենական պատերազմի մասին ֆիլմերի դիտումներ` ԵՊՀ-ին կից Ռուսական կենտրոնում

1 րոպեի ընթերցում

Հայրենական պատերազմի մասին ֆիլմերի դիտումներ` ԵՊՀ-ին կից Ռուսական կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանին կից Ռուսական կենտրոնում Մայիսի 9-ին' Հաղթանակի օրվան ընդառաջ, պատերազմի մասին ֆիլմերի դիտումներ են կազմակերպվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսիսյանը, իրենք 17 ֆիլմ ունեն, որոնց դիտումներից հետո կազմակերպում են քննարկումներ, բացատրում են «Գեորգիեւյան ժապավենի» իմաստը: Ա. Ներսիսյանի խոսքով' արդեն իսկ այն ուսանողները, որոնք մասնակցել են իրենց դիտումներին ու քննարկումներին, գալիս են' ժապավենները կապած: Դրանք մինչեւ Մայիսի 9-ը պետք է կրել, իսկ այդ օրը կենտրոնի ակտիվիստները շրջելու են քաղաքի մարդաշատ վայրերով, բաժանելու են ժապավենները, բացատրելու են իմաստը:

«Բնականաբար, Հայաստանում մենք բացատրում ենք, որ սա ոչ միայն Հայրենական պատերազմի զոհերի հիշատակն է խորհրդանշում, այլեւ Արցախյան. ես ռուսական կողմին ներկայացրել եմ, որ երկու պատերազմն էլ, այսպես թե այնպես, հայրենական են, այսինքն' երկու տոնն էլ, որ մենք նշում ենք, հայրենական են. երկու պատերազմներում մենք տվել ենք զոհեր հայրենիքի համար»,- ասաց Ա. Ներսիսյանը:

Նմանատիպ միջոցառում կենտրոնը երրորդ տարին է նախաձեռնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում