Փաստ մեկնաբանությամբ

Երեւանի դպրոցահասակ երեխաների 5.8 տոկոսը գեր է

2 րոպեի ընթերցում

Երեւանի դպրոցահասակ երեխաների 5.8 տոկոսը գեր է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի կողմից Երեւանի 20 դպրոցներում դեռահասների շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ դպրոցահասակ երեխաների 5.8 տոկոսը գեր է, իսկ 13 տոկոսը' հավելյալ քաշ ունի: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց «Երեւան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը, վերջին 30 տարիներին ճարպակալած մարդկանց թիվը կրկնակի աճել է մեծահասակների, իսկ եռակի'դեռահասների մոտ: Էնդոկրինոլոգի խոսքով, այն որքան վաղ տարիքում է ի հայտ գալիս, այնքան վտանգավոր է:

Ճարպակալումը սպառնում է առողջությանը: Դրա համար պատճառ է կալորիաներով հարուստ սննդի օգտագործումը եւ քիչ ֆիզիկական ակտիվությունը:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Անի Կարախանյանի խոսքով' ճարպակալման երկու տեսակ կա' սննդակարգի խախտման հետեւանքով առաջացած եւ տարբեր հիվանդությունների:

Ճարպակալումից խուսափելու համար նա խորհուրդ տվեց օրական ավելի քան մեկ ժամ ֆիզիկական վարժություններ կատարել, սնվել ճիշտ, նվազագույնի հասցնել քաղցր խմիչքները, շոկոլադը, ֆասթֆուդը, ճարպոտ սնունդը, օգտագործել մրգեր, բանջարեղեն: «Ապացուցված է, որ ճարպակալումից խուսափելու համար պետք է օրական սնվել 3 եւ ավելի անգամ' քիչ չափաբաժիններով: Ավելորդ քաշը կորցնելու համար հատուկ դիետայի անցնելը, ինչ-որ սպորտաձեւով զբաղվելը սխալ է»,- ասաց Ա. Կարախանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում