Երեխաների շրջանում ճարպակալման վտանգը մեծանում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այսօրվա բանակ գնացող երիտասարդների 80 տոկոսը տարբեր բարդության ախտորոշումներ ունեն.նրանք 1993-94թվականների սերունդն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեց Բժշկական ասոցիացիայի անդամ Լուսինե Սիմոնյանը' հավելելով, որ շատ մեծ տոկոս է կազմում նաեւ կարճատեսությունը. երիտասարդների 40-50 տոկոսն ակնոց է կրում:

Այսօր խնդիր է նաեւ ճարպակալումը: Ըստ բժշկուհու' անգամ 5-6 տարեկանից սկսած երեխաները նման խնդիր ունեն, իսկ դա պայմանավորված է նրանով, որ անկանոն ու շատ են սնվում, սակայն քիչ շարժվում: «Երբ երեխայի քաշն իր տարիքային քաշից տասից-քսան տոկոսով ավելի է, դա ճարպակալում է: 13-15 տարեկան աղջիկների մոտ ավելի շատ է ճարպակալումը, քան տղաների»,- ասաց Լ. Սիմոնյանը: Մանկաբույժը խորհուրդ է տալիս հետեւել երեխաների օրվա ռեժիմին ու ճիշտ ժամանակին կերակրել: «Երեխան պետք է ստանա սպիտակուցներ, ճարպեր, ջուր, միկրոէլեմենտներ, մյուս կողմից' իր ստացած սնունդը պետք է համապատասխանի ծախսած էներգիային»,-նշեց նա' հավելելով, որ երեխաների առողջության առաջին թշնամին գազավորված ըմպելիքներն ու արագ սնունդն են: «Բացի նրանից, որ դրանցում կան կոնցետրատներ, նաեւ մեծ քանակությամբ շաքար կա, դա բերում է ամբողջ նյութափոխանակության խանգարման ու ճարպակալման, դրա հետեւանքով էլ առաջանում են սրտանոթային համակարգի խնդիրներ», -բացատրեց մանկաբույժը:

Նա փաստեց, որ այսօր անգամ երեխաներ կան, որ 14 տարեկանից ունեն ճնշման խնդիր: Այս խնդիրները բացառելու համար բժիշկն առաջարկում է ուտելիքների ցանկ' տավարի միս, որը կարգավորում է հեմոգլոբինի քանակը, բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք, քիչ քանակությամբ ճարպոտ սնունդ: «Առավոտյան պարտադիր նախաճաշ. դա ամենակարեւորն է: Օրվա ընթացքում անհրաժեշտ է հաճախակի, բայց քիչ քանակությամբ սնունդ ընդունել: Իսկ ուտելուց անմիջապես հետո չի կարելի խմել թեյ եւ սուրճ»,- շեշտեց Լ. Սիմոնյանը:

Հարցին, թե հիմա հնարավոր է առողջ սնունդ գտնել մեր խանութներում, նա պատասխանեց, որ այսօր ամբողջ աշխարհում է առողջ սնվելը դժվար, բայց բժիշկներն այդտեղ քիչ անելիք ունեն, պետք է պետական մակարդակով վերահսկողություն իրականացվի:

Ինչ վերաբերում է կրթական հաստատություններին, ապա, մանկաբույժի խոսքով, մանկապարտեզներում կան բուժքույրեր, որոնք կարգավորում են սննդի ռեժիմն ու կիլոկալորիաները, դպրոցների վիճակն ավելի վատ է, այնտեղ աշակերտներն ուտում են ինչ պատահի:

Հայերեն

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները