Փաստ մեկնաբանությամբ

Է.Նալբանդյան. «Ադրբեջանցիները փորձում են որեւէ հայկական ներկայության հետք չթողնել Նախիջեւանում»

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մոտ վեց տարվա ընթացքում ադրբեջանցիները թույլ չեն տալիս միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին այցելել Նախիջեւան: Այսօր Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը' մեկնաբանելով «Արմենպրես»-ի այն դիտարկումը, որ Ադրբեջանի իշխանությունները վերջերս արգելել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն: «Եթե թույլ չեն տվել, ուրեմն բան ունեն թաքցնելու»,- ասաց նախարարը:

Է.Նալբանդյանի խոսքով' ամբողջ միջազգային հանրությունը դեռ 2005թ-ին ականատես եղավ, թե ինչպես էին ադրբեջանցիները փորձում ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը Նախիջեւանում, որեւէ հայկական ներկայության հետք չթողնել Նախիջեւանում:

«Եվ հետո, ի՞նչ են ասելու, ասելու են, որ Նոյի թվից Նախիջեւանը մեր պապական տարա՞ծքն է եղել, բայց ո՞վ է հավատալու»,- նկատեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում