Հայաստանում դիֆտերիայի վտանգ չկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 26, 36, 46 ու 56 տարեկան քաղաքացիները պոլիկլինիկայում կարող են անվճար պատվաստվել դիֆտերիայի ու փայտացման դեմ: Նման բովանդակության հաղորդագրություն է այսօր տարածել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս պատվաստումներն ազգային օրացույցի համաձայն են կատարվում. յուրաքանչյուր 10 տարին մեկ նախատեսված է քաղաքացիների պատվաստում նշված հիվանդությունների դեմ:

«Հաղորդագրությունների ձեւով մենք պարզապես փորձում ենք մարդկանց եւս մեկ անգամ հիշեցնել կամ իրազեկել իրենց իրավունքների մասին»,- նշեց Գ. Սահակյանը' տեղեկացնելով, որ Հայաստանում դիֆտերիայի վտանգ չկա, 2000 թվականից դիֆտերիայի դեպքեր չեն եղել, փայտացման դեպքերն էլ եզակի են: Ի դեպ, փայտացման դեպքերը գրանցվել են հիմնականում մեծահասակների մոտ: Նշված տարիքային խմբերում գտնվողները կարող են օգտվել անվճար պատվաստվելու հնարավորությունից ողջ տարվա ընթացքում' քանի դեռ այդ տարիքում են:

Գ. Սահակյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի իրազեկման այս մեթոդը կիրառվեց առաջին անգամ, եւ գրանցվեց նկատելի ակտիվություն'մոտ երեսուն տոկոսի չափով, սակայն, միայն մի քանի ամսվա ընթացքում, որից հետո դարձյալ նույն պասիվությունն էր: Մասնագետը նշում է, որ այս պատվաստումն անհրաժեշտ է, թեկուզ պրոֆիլակտիկ նպատակներով, որպեսզի խուսափեն ծանր դեպքերից: Պատվաստումները պետք է կատարվեն այն պոլիկլինիկաներում, որտեղ իրենք հաշվառված են:

Հայերեն

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները