Փաստ մեկնաբանությամբ

Ա. Բաղդասարյան. « Գագիկ Ծառուկյանին` Ազգային անվտանգության խորհրդի անդամ ընդունելու որոշումը համարում եմ օրինաչափ»

1 րոպեի ընթերցում

Ա. Բաղդասարյան. « Գագիկ Ծառուկյանին` Ազգային անվտանգության խորհրդի անդամ ընդունելու  որոշումը համարում եմ օրինաչափ»

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գագիկ Ծառուկյանին` Ազգային անվտանգության խորհրդի անդամ ընդունելու մասին որոշումը համարում եմ օրինաչափ ու հիմնավոր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր, անդրադառնալով նախօրեին ԱԱԽ նիստում ընդունված որոշմանը, նման գնահատականով հանդես եկավ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ընդգծելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական իշխող կոալիցիայի առանցքային դերակատարներից է:

Նա նաեւ հիշեցրեց, որ նախկինում նույնպես` 2008 եւ 2009 թվականներին, ԲՀԿ-ից ԱԱԽ անդամ է եղել Ավետ Ադոնցը: Ի պատասխան այն հարցի` արդյոք այս քայլով ԱԱԽ-ն չի քաղաքականացվում, Ա. Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանում ներկայում իշխանության գործունեության համար քաղաքական պատասխանատվություն են կրում երեք կուսակցություններ, որոնք ընդգրկված են պետական կառավարման օղակներում, իսկ այդ որոշումը հենց դրա շրջանակներում է: «Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ իշխող կուսակցության անդամներն ընդգրկված լինեն ԱԱԽ կազմում»,-ասաց ԱԱԽ քարտուղարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում