Փաստ մեկնաբանությամբ

Ռ.Մելքոնյան. «Ապրիլի 24-ի նախօրեին թուրքական քաղաքական մեքենան կատարում է ստանդարտ քայլեր»

2 րոպեի ընթերցում

Ռ.Մելքոնյան. «Ապրիլի 24-ի նախօրեին թուրքական քաղաքական մեքենան կատարում է ստանդարտ քայլեր»

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 24-ի նախօրեին թուրքական քաղաքական մեքենան կատարում է ստանդարտ քայլեր եւ օգտագործում է հնացած մեխանիզմներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ այդ մեխանիզմների թվում են տարբեր երկրների խորհրդարաններ դիվանագետների առաքումը, որոնք պետք է կասեցնեն Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւերի ընդունումը: Թուրքագետը, սակայն, նկատում է, որ իր ժխտողական քաղաքականության մեջ Թուրքիան որոշակի սրբագրումներ է մտցնում:

«Անցկացվում են «պրոհայկական» ակցիաներ, ինչպես, օրինակ, թուրք գիտնականների ներողության ակցիան, հիմա իրականացվող «Սա մեր ընդհանուր ցավն է» ակցիան եւ այլն»,- ասաց Ռ.Մելքոնյանը` հավելելով, որ այդ ակցիաները կունենային դրական հետեւանքներ, եթե չքաղաքականացվեին: Նրա կարծիքով` դրա միջոցով Թուրքիան փորձում է փոխել իր քաղաքական իմիջը եւ իրականում այդ ամենը «գործընթաց է գործընթացի համար»: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ապրիլի 24-ի ուղերձում «ցեղասպանություն» բառն օգտագործելու հնարավորությանը` թուրքագետը նշեց, որ այն գրեթե զրոյական է:

«Եթե նա արտասանի այդ բառը, սակայն այն չունենա իրավական հետեւանքներ, ապա արդեն էական չէ»,- ասաց թուրքագետը` հավելելով, որ Բ.Օբաման պետք է ինքն իրեն հարց տա, թե կարելի է արդյոք մի ողջ ժողովրդի ողբերգություն օգտագործել որպես քաղաքական առեւտրի առարկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում