Փաստ մեկնաբանությամբ

Գ. Մելիքյան. «Ռումինիայի նախագահի` Բաքվում արած հայտարարությունը հարիր չէ ԵՄ անդամ որեւէ պետության նախագահի»

2 րոպեի ընթերցում

Գ. Մելիքյան. «Ռումինիայի նախագահի` Բաքվում արած հայտարարությունը հարիր չէ ԵՄ անդամ որեւէ պետության նախագահի»

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի` Բաքվում արած հայտարարությունը հարիր չէ ԵՄ անդամ որեւէ պետության նախագահի, որը, փաստորեն, հակասում է, ոչ միայն ԵԱՀԿ եւ ԵՄ շրջանակներում Ռումինիայի արտահայտած դիրքորոշմանը, այլեւ Մինսկի Խմբի բանակցային գործընթացի տրամաբանությանը»,- ասել է ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով Ռումինիայի նախագահի հայտարարությունը, ըստ որի` արցախյան հիմնահարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Գ. Մելիքյանը նկատել է նաեւ, որ ժամանակակից Ռումինիան ձեւավորվել է բարդ պատմաքաղաքական պայմաններում, երբ ռումինական ժողովուրդը գտնվում էր օտար լծի տակ: «Հետեւապես այդ երկրի նախագահը պարտավոր է ավելի զգույշ լինել այնպիսի զգայուն տարածաշրջանի նկատմամբ, ինչպիսին Հարավային Կովկասն է` չմոռանալով անկասկած սեփական պատմությունն ու սեփական ժողովրդի ազատագրական պայքարը»,- ասել է նա:

Ըստ Գագիկ Մելիքյանի` պատահական չէ, որ նման անպատասխանատու վերաբերմունք Բասեսկուն ցուցաբերում է նաեւ եվրոպական եւ միջազգային հարցերի նկատմամբ, եւ «ԵՄ-ում Տրայան Բասեսկուն վերածվել է անցանկալի անձի, որին քչերն են ցանկանում հանդիպել, նա խիստ քննադատության թիրախ է ոչ միայն իր երկրում, այլեւ ամբողջ Եվրոպայում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում