Վլ. Զախարով. «Շուրջ երկու միլիոն զոհված հայերի հիշատակը պահանջում է ճանաչել ցեղասպանության փաստը»

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց…» թեմայով այսօր կազմակերպված Երեւան-Մոսկվա տեսակամուրջը սկսվեց նախորդ տարի Ռուսաստանի շրջաններից մեկում ցեղասպանության 95-ամյա տարելիցի հիշատակմանը նվիրված ակցիայի տեսանյութի ցուցադրմամբ: «Մենք դիմում ենք Թուրքիայի կառավարությանը, որ նրանք մեղա գան»,- ասված է տեսանյութում:

Տեսակամուրջի կազմակերպիչների խոսքով` ցեղասպանությունը սահմանվում է` որպես մարդկության դեմ կատարված ոճրագործություն, իսկ դա ժամկետներ չի ունենում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ցավ հայտնեց, որ մինչ օրս մարդկությունը որեւէ մեխանիզմ չի մշակել` հնարավոր ցեղասպանությունները կասեցնելու: «Համամարդկային արժեքները երկրորդ պլան են մղվում, եւ մենք ցավով ենք արձանագրում, որ նախապատվությունը տրվում է ռազմաքաղաքական եւ տնտեսական համագործակցությանը»,- ասաց նա:

Տեսակամուրջի ընթացքում ցուցադրվեց եւս մեկ տեսանյութ, որում հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրը խոսեց Ցեղասպանության ընդունման անհրաժեշտության մասին: «Ոչ մի թուրք զինվոր չի հագել ֆրանսիական հագուստ եւ չի էլ հագնի. նրանք կարող են այսօր մի խոստում տալ եւ հենց վաղը հրաժարվել իրենց իսկ խոսքերից»,- նշեց շանսոնյեն:

Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի Քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը տեղեկացրեց, որ բոլորովին վերջերս Ռուսաստանում լույս է տեսել փոքրիկ ժողովածու, որում ֆրանսիացի լրագրող Անրի Բալբիի հուշերն են: Վերջինս կոտորածների ժամանակ եղել է Թուրքիայում, եւ հրապարակել է իր գրառումները Ֆրանսիայում:

«Դրանք հնարավոր չէ ո’չ մոռանալ, ո’չ շրջանցել, եւ ինչքան էլ այսօր փորձեն պնդել, որ ոչինչ չի եղել, այդ ամենը մարդկությանը խաբելու, մոլորեցնելու ձեւ է»,- նշեց նա` տեղեկացնելով, որ օրեր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ներով լուր տարածվեց, իբր ռուսական արխիվներում գտնվել են փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, եւ որ Ադրբեջանը պատրաստվում է Եվրադատարան դիմել` բողոքով:

«Ինչ էլ որ ասեն այս անձինք, անգամ` եթե իրենք մի փաստաթուղթ են ներկայացնում, հազարավոր, հարյուր հազարավոր փաստաթղթեր վկայում են հակառակի մասին»,- ասաց բանախոսը` հավելելով, որ շուրջ երկու միլիոն զոհված հայերի հիշատակը պահանջում է ճանաչել ցեղասպանության փաստը: ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ցանկացավ կանգ առնել հարցի ոչ թե պատմական, այլ արդիական կողմի վրա:

Թուրքիան` երկիր, որն ունի որոշակի աշխարհաքաղաքական կշիռ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում, պաշտոնական քաղաքականության մակարդակում հրաժարվում է ճանաչել ցեղասպանությունը: Հայաստանի Հանրապետությունը երկար տարիներ քայլեր է անում` ուղղված ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: Սաֆրաստյանը բարձր գնահատեց հայկական լոբբիի քայլերը ողջ աշխարհում, սակայն ռուսական կողմը համոզմունք հայտնեց, որ հարկ է` ավելի ակտիվ լոբբիստական քաղաքականություն իրականացնել, քանի որ այս առումով հակառակ կողմն առավել ակտիվ քայլերի է դիմում:

«Մենք` որպես ցեղասպանության զոհ, իրավունք ունենք հայց ներկայացնելու Թուրքիային` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի դեմ»,- նշեց Ռ. Սաֆրաստյանը: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կոչ արեց տարբերակել ազգային թշնամանքի հողի վրա կատարված հանցագործությունները ցեղասպանությունից:

«Ցեղասպանությունը մի երեւույթ է, որը կատարվում է ոչ թե առանձին ավազակի կամ ավազակային խմբի կողմից, այլ պետության կողմից մշակված քաղաքականության»,- նշեց քաղաքագետը` նկատելով, որ մինչ օրս որեւէ մեկը չի հերքել ցեղասպանության իրողությունը: Ցեղասպանության փաստը «չընդունելու» տարբեր պատճառներ կան. այն կամ չի քննարկվում, կամ բացահայտորեն ասվում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելն իրենց համար շահավետ չէ:

Հայերեն

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման․ ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 05/06/26