Փաստ մեկնաբանությամբ

Երիտասարդ գիտնականներն աջակցություն կստանան բնակարանների ձեռքբերման հարցում

1 րոպեի ընթերցում

Երիտասարդ գիտնականներն աջակցություն կստանան բնակարանների ձեռքբերման հարցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ երիտասարդ գիտնականներն աջակցություն կստանան բնակարանների ձեռքբերման հարցում: Ինչպես այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում նշեց ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հիպոթեքային վարկավորմամբ երիտասարդ գիտնականների համար կառուցվում է 200 բնակարանից բաղկացած բնակելի շենք:

«Սա շատ կարեւոր ծրագիր է: Այս բոլոր նախաձեռնությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինն են, ինչի համար նրան մեր բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում»,-ասաց Ռ. Մարտիրոսյանը: Հաջորդ ամիս կանցկացվի վիճակահանություն նախապես գրանցվածների շրջանում: Վիճակահանությամբ կորոշվի գիտնականներին տրվելիք բնակարանները: Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ ակադեմիան ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական խնդիրները: Դրանցում, ըստ նրա, կարեւոր տեղ է զբաղեցնում աշխատանքային պայմանների բարելավումը:

ԳԱԱ-ի նախագահը նշեց, որ նախորդ տարի այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվել են, սակայն դրանք էական համարել ճիշտ չէ: «Միջոցները շատ սուղ են: Ամեն տարի այդ նպատակով հատկացված գումարները հիմնականում ծախսվում են հրատապ խնդիրների լուծման համար»,-ասաց Ռ. Մարտիրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում