Փաստ մեկնաբանությամբ

Արցախի երկինքը վստահելիորեն վերահսկվում է ՊԲ-ի կողմից

1 րոպեի ընթերցում

Արցախի երկինքը վստահելիորեն վերահսկվում է ՊԲ-ի կողմից

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ռազմաօդային ուժերի ավիացիոն 4 գրոհային ինքնաթիռներ եւ 9 ուղղաթիռներ այսօր առավոտյան ժամը 10:15-ից սկսած ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում ղարաբաղաադրբեջանական սահմանից 10-15 կմ խորության վրա:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, ադրբեջանական օդուժի կողմից օդային սահմանի խախտման դեպքեր չեն արձանագրվել: Նա հավելեց, որ Արցախի երկինքը վստահելիորեն վերահսկվում է Պաշտպանության բանակի կողմից:

Ս.Հասրաթյանը նաեւ նշեց, որ ՊԲ-ն ունի բոլոր հնարավորությունները հակահարված տալու, եթե Ադրբեջանը դիմի քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ որեւէ սադրիչ քայլի: Նշենք նաեւ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը եւս հայտնել է զորավարաժություններ անցկացնելու մասին եւ նշել, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն անձամբ է հետեւում դրանց ընթացքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում