Ն. Զոհրաբյան. «Մեզ զրկելով հարցեր տալու հնարավորու- թյունից` Չավուշօղլուն փորձել է Էրդողանի համար ապահովել «ջերմոցային» պայմաններ»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության երկու անդամներին` Նաիրա Զոհրաբյանին եւ Զարուհի Փոստանջյանին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարցի հնարավորություն չտալու որոշումը եղել է ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուինը:

Այս մասին այսօր ի պատասխան հայկական պատվիրակության հարցադրմանը` նշվել է ԵԽԽՎ քարտուղարության պարզաբանման մեջ: Հիշեցնենք, որ երեկ հայկական պատվիրակության երկու անդամները զրկվել են Թուրքիայի վարչապետին հարցեր ուղղելու հնարավորությունից, քանի որ հերթագրվածների նախնական ցուցակում նրանք եղել են 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում, «սակայն չգիտես ինչ աճպարարության արդյունքում հայտնվել ցուցակի վերջում` փաստորեն զրկվելով հարցի իրավունքից»:

Ինչպես Ստրասբուրգից «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ն. Զոհրաբյանը` ԵԽԽՎ քարտուղարությունը պարզաբանել է, որ եթե ԵԽԽՎ-ում կա հրավիրյալ, իսկ տվյալ դեպքում հյուրը եղել է Էրդողանը, ապա կանոնակարգը ԵԽԽՎ նախագահին հնարավորություն է տալիս որոշելու, թե հերթագրվածների ցուցակներն ինչ հաջորդականությամբ են լինելու: «Փաստորեն` Չավուշօղլուն օգտվել է կանոնակարգի այս դրույթից»,- ասաց Ն. Զոհրաբյանը: Եթե ֆորմալ առումով Չավուշօղլուն հղում է կատարել կանոնակարգին, ապա քաղաքական առումով Ն. Զոհրաբյանն այս գործողությունն ուղղակի խայտառակություն է համարում, որովհետեւ չի հիշում նախկինում որեւէ դեպք, երբ ԵԽԽՎ նախկին որեւէ նախագահ իրեն թույլ տված լինի խմբագրելու հերթագրվածների ցուցակը:

«Մեկ բան է ակնհայտ` մեզ զրկելով իր երկրի վարչապետին հարցեր տալու հնարավորությունից, Չավուշօղլուն պարզապես փորձել է Էրդողանի համար ապահովել նիստերի դահլիճում «ջերմոցային» պայմաններ, որպեսզի Թուրքիայի վարչապետի համար չհնչեն անցանկալի հարցեր»,- նկատեց Զոհրաբյանը: Ըստ նրա` Չավուշօղլուն հղում անելով ԵԽԽՎ կանոնակարգին` իրավունք հայտնելով` ում ձայն տալ եւ ում` ոչ, պետք է հայտարարեր, որ ինքն ունի շահերի բախում, «քանի որ Չավուշօղլուն պարզապես ցանկացել է իր երկրի վարչապետի համար նիստերի դահլիճում ապահովել բարենպաստ պայմաններ»:

Հայերեն

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությամբ