Փաստ մեկնաբանությամբ

Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Հայաստանի քաղաքացի է տուժել

1 րոպեի ընթերցում

Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Հայաստանի քաղաքացի է տուժել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացի կա` Սամվել Էրիկի Սահակյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, նրա տարիքը ճշտվում է:

Սամվել Սահակյանը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը գնահատում են նորմալ, առաջացել են լսողական որոշ խնդիրներ: Ըստ Տ.Բալայանի` ճշտվում է արդյո՞ք տուժածների ցուցակում ընդգրկված Մարգարիտ Միխայիլի Սաբոտյանը (ծնվ. 1941թ.) Հայաստանի քաղաքացի է:

Ապրիլի 11-ին Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, ճշտվող տվյալներով, 12 մարդ զոհվել, եւս 150-ը մարմնական վնասվածքներ են ստացել, նրանցից 40-ի վիճակը ծանր է: Մինսկի մետրոպոլիտենի «Օկտյաբրսկայա» կայարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է Բելառուսի նախագահի նստավայրին շատ մոտ: Իշխանությունները պայթյունն ահաբեկչական հարձակում են որակել: Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում