Փաստ մեկնաբանությամբ

Ս. Հասրաթյան. «Ի տարբերություն Ադրբեջանի` արցախյան կողմը գործով է ապացուցում իր զորքերի մարտունակության բարձր աստիճանը»

1 րոպեի ընթերցում

Ս. Հասրաթյան. «Ի տարբերություն Ադրբեջանի` արցախյան կողմը գործով է ապացուցում իր զորքերի մարտունակության բարձր աստիճանը»

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի ստորաբաժանումները պարբերաբար զորավարժություններ են անցկացնում ե’ւ պլանային ժամանակացույցի համաձայն, ե’ւ արտահերթ, ինչի նպատակն է` մշտապես բարձրացնել մեր զինված ուժերի մարտունակությունը: Մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունը` ԼՂՀ ՊԲ-ի կողմից հաճախակի զորավարժություններ իրականացնելու վերաբերյալ, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԼՂՀ ՊԲ մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Ադրբեջանական «1նյուզ.ազ» կայքը լուրեր է տարածել, թե ղարաբաղյան կողմն ակտիվ ինժեներական աշխատանքներ է իրականացնում Աղդամի շրջանում` ադրբեջանական զորքերի հետ շփման գոտու ողջ երկայնքով: «Ի տարբերություն ադրբեջանական կողմի` արցախյան կողմը դատարկ հայտարարությունների փոխարեն մշտապես գործով է ապացուցում իր զորքերի մարտունակության բարձր աստիճանը: Սկսած հրադադարի մասին համաձայնագրից` սահմանի ողջ երկայնքով Արցախի ՊԲ-ն մշտապես իրականացնում եւ շարունակելու է իրականացնել նման աշխատանքներ»,- ընդգծեց Ս. Հասրաթյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում