Փաստ մեկնաբանությամբ

Ըստ ՀՀ ԱԳ փոխնախարարի` Ալիեւի ձեւական զարմանքը չի կարող թաքցնել իրողությունը

1 րոպեի ընթերցում

Ըստ ՀՀ ԱԳ փոխնախարարի` Ալիեւի ձեւական զարմանքը չի կարող թաքցնել իրողությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնաբանելով այսօր Ադրբեջանի նախագահի արտահայտած զարմանքը, թե ինչու մինչեւ հիմա չեն իրականացվում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է. «Կարծում եմ, որ պարոն Ալիեւի ձեւական զարմանքը չի կարող թաքցնել այն իրողությունը, որ ի պատասխան ՄԱԿ-ի ԱԽ 1993 թ. բանաձեւերի կոչերի` դադարեցնել ռազմական գործողությունները, Ադրբեջանը, պատրանքներ ունենալով, որ հերթական ռազմական արկածախնդրությամբ հաջողության կհասնի, խափանում էր դրանց իրականացումը այնքան ժամանակ, քանի դեռ ինքը ստիպված չեղավ դիմել արցախյան կողմին` զինադադար հաստատելու խնդրանքով:

Եվ եթե Ադրբեջանի իշխանությունները, իրոք, ցանկանում են խնդրի կարգավորում, ապա նրանք պետք է ոչ թե մեղադրեն միջազգային հանրությանը, այլ հրաժարվեն ուժային տարբերակով խնդիրը լուծելու պատրանքներից ու հաշտվեն Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու կամարտահայտության հետ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում