Ապրիլի 10-ին լրացավ Մարաղայի ոճրագործության 19-րդ տարելիցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարաղայի ոճրագործության օրերին Ադրբեջանում իրականացվող հակահայ քարոզչությունը նույնիսկ չես համեմատի Իլհամ Ալիեւի այսօրվա ռազմատենչ հայտարարությունների հետ»,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը Մարաղայի ոճրագործության 19-րդ տարելիցին նվիրված ասուլիսի ժամանակ:

1990-ականների սկզբին Լ.Ալավերդյանը գլխավորել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում էր պատանդների խնդիրներով: Նրա խոսքով` այդ օրերին Ադրբեջանում անսանձ կերպով տարածվում էին հայերին սպանելու գաղափարները: «Այդ շրջանում մեր հավաքագրած տվյալները ներկայացրել ենք նաեւ ՄԱԿ»,- ասաց նա: Պատգամավորի ներկայացմամբ` 1988-ց սկսած` ադրբեջանցիների փոքր խմբերը սկսել են հարձակվել Արցախի ամենամեծ ու ամենահարուստ գյուղերից մեկի` Մարաղայի վրա:

Այդ շրջանից մինչեւ 1992թ-ը` ոճրագործության իրականացման տարեթիվը, գյուղի շուրջ 6 հազար բնակիչներից մնում է 115-ը, իսկ ապրիլի 12-ի սպանդի ընթացքում զոհվում է 57 եւ պատանդ ընկնում 52 հոգի: Պատանդներից 38-ը վերադարձվում են, որոնցից 9-ը` երեխաներ: «Կարծում եմ` ճիշտ էր բարոնուհի Քերոլայն Քոքսի բնորոշումը, ով Մարաղան անվանել է հայերի Գողգոթա, սակայն ավելի դաժան»,- նշեց Լ.Ալավերդյանը: Նա նաեւ շեշտեց, որ Մարաղայում վճռական դեր է խաղացել նավթի գործոնը, քանի որ նավթամուղն անցնում էր հենց գյուղի կողքով: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` պատերազմական իրավիճակում բանակները ձգտում են լուծել իրենց ռազմական խնդիրները, սակայն այս դեպքում ադրբեջանցիներն ուղղակիորեն ցանկանում էին ոչնչացնել Արցախի ամենահայաշատ գյուղերից մեկը:

«Այսօր էլ նրանք շարունակում են ահաբեկել մարդկանց իրենց անմարդկային վարքով»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն ուղղակիորեն համատեղելի չեն, այդ թվում նաեւ իրենց քաղաքակրթական պատկանելիության պատճառով:

Հայերեն

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները