Փաստ մեկնաբանությամբ

Լ. Հովսեփյան. «Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիան ակտիվացնում է իր ժխտողական հռետորա- բանությունը»

1 րոպեի ընթերցում

Լ. Հովսեփյան. «Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիան ակտիվացնում է իր ժխտողական հռետորա- բանությունը»

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիան ակտիվացնում է իր ժխտողական հռետորաբանությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ թուրքագետ Լեւոն Հովսեփյանը` շեշտելով, որ ակտիվություն է նկատվում նաեւ Թուրքիայի դիվանագիտական դաշտում. այն ակտիվ կերպով աշխատում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, այլ եվրոպական երկրներում` ձգտելով ապահովել վերջիններիս չեզոքությունը կամ առնվազն ստանալ երաշխիքներ, որ այդ երկրները կոշտ բանաձեւեր չեն ընդունի Թուրքիայի դեմ:

«Էական փոփոխություններ Թուրքիայի քաղաքական ուղեգծում չեն նկատվում: Անկարան կրկին փորձում է ստեղծել հայկական սփյուռքի հետ երկխոսության իմիտցիա. իրական երկխոսության մասին խոսք անգամ լինել չի կարող: Թուրքիան փորձում է Ցեղասպանության խնդիրը ներկայացնել պատմական առանցքում»,- ասաց բանախոսը` շեշետելով, որ ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայում ակտիվանում է հայկական թեմատիկան: Թուրքագետի կարծիքով` թուրքական մտավորականության այն խավը, որն ընդունում է Հայոց ցեղասպանությունը, շատ փոքր է, եւ չի կարող ազդել հասարակական կարծիքի ձեւավորման վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում