Փաստ մեկնաբանությամբ

EuFoA-ն ողջունում է Եվրախորհրդա- րանի բանաձեւը

2 րոպեի ընթերցում

EuFoA-ն ողջունում է Եվրախորհրդա- րանի բանաձեւը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը (EuFoA) ողջունում է Եվրախորհրդարանի` ապրիլի 7-ի բանաձեւը, որով ուժեղ ազդակ է հղվում` աջակցելու Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրներին, այդ թվում` Հայաստանին: Ինչպես նշվում է կազմակերպության` «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ, բանաձեւն առավել մեծ ջանքեր է պահանջում «ձգձգված» հակամարտությունների կարգավորման հարցում, ենթադրում է շփումների ավելացում «փխրուն» տարածաշրջանների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հասարակությունների հետ:

«Ողջունում ենք Եվրախորհրդարանի աջակցությունը Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի եւ վիզային ռեժիմի դյուրացման բանակցություններին»,-մեկնաբանելով բանաձեւը` նշել է EuFoA-ի գլխավոր քարտուղար Մայքլ Կամբեքը: Առանձնացնելով բանաձեւի հիմնական դրույթները` EuFoA-ն նշում է, որ Ասոցացման համաձայնագրերը կարեւորագույն գործիք են գործընկեր երկրներում բարեփոխումների խթանման համար:

Բացի այդ, Եվրախորհրդարանի կոչը վստահության կառուցման միջոցների ու ծրագրերի կատարելագործման, նաեւ «փխրուն» տարածաշրջանների փաստացի իշխանությունների հետ շփումների հաստատման վերաբերյալ, ըստ EuFoA-ի, կարեւոր է հենց Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ մինչ այժմ Եվրամիությունն այլ, այսպես կոչված, փխրուն տարածաշրջաններում ծրագրեր արդեն իսկ իրականացնում է, իսկ Լեռնային Ղարաբաղը ինչ-որ իմաստով մեկուսացած է դրանցից:

«Այս կոչով Եվրախորհրդարանը գիտակցում է, որ մարդասիրական օգնությունը չի ենթադրում ազդեցություն խաղաղ բանակցություններին եւ պետք է պայմանավորվի նաեւ հակամարտող կողմերի հետ: Փաստորեն, դրանք կյանքի առավել լավ պայմանների ստեղծմանն են ուղղված այն մարդկանց համար, ովքեր պակաս կարեւոր չեն հակամարտությունների կարգավորման համար»,-նշված է EuFoA-ի հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում