Տնտեսություն

MasterCard-ը 1,8 միլիարդ դոլար կվճարի American Express-ին

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլաստիկե վարկային քարտերի սպասարկման՝ աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ MasterCard-ը, համաձայնել Է 1 միլիարդ 800 միլիոն դոլար վճարել իր մրցակից American Express ընկերությանը՝ կարգավորելու համար իր դեմ հարուցված հայցը հակամենաշնորհային օրենսդրության խախտման վերաբերյալ, հաղորդել Է üրանս Պրես գործակալությունը: American Express-ի՝ չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ ասված Է, որ ըստ համաձայնագրի պայմանի MasterCard-ն այդ գումարը կվճարի 12 եռամսյակային մուծումներով՝ սկսած 2008 թվականի երրորդ եռամսյակից: 2007 թվականի վերջին պլաստիկե քարտերի եւս մեկ խոշոր գործարկու՝ Visa-ն, որը նույնպես որպես պատասխանող Էր հանդես գալիս այդ դատավարությունում, համաձանել Է երկու միլիարդ 250 միլիոն դոլար վճարել American Express-ին: American Express-ը ýեդերալ դատարան Է դիմել 2004 թվականին՝ իր մրցակիցներին մեղադրելով այն բանում, որ դրանք գաղտնի նախահամաձայնության են եկել եւ ԱՄՆ-ի տարածքում մի շարք բանկերի խոչընդոտել են թողարկել American Exptess-ի եւ այլ արտադրողների պլաստիկե քարտեր: American Express-ի ներկայացուցիչները ձեռք բերված համաձայնությունները համարում են «խոշորագույններն ԱՄՆ-ի պատմության մեջե::

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում