ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Ռոզա Հովհաննիսյան): Այսօր լրանում է
Հայաստանի առաջին կին վաստակավոր ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի ծննդյան 100-
ամյակը: Հոբելյարին շնորհավորել են Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը,
շինարարներ, ճարտարապետների միության, ոստիկանության ներկայացուցիչներ եւ
այլոք:
Ա. Տեր-Ավետիքյանն աշխատել է Ալեքսանդր Թամանյանի եւ Նիկողայոս
Բունիաթյանի արվեստանոցներում, կատարել մեծ եւ արդյունավետ աշխատանք
մայրաքաղաքի քաղաքաշինական կյանքում: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին
Երեւանի քաղաքապետարանից, մայրաքաղաքի ճարտարապետական տեսքի ձեւավորման ու
բազմաթիվ ներկայանալի կառույցների նախագծման գործում մեծ ներդրումն ունենալու
համար Ա. Տեր-Ավետիքյանն արժանացել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալին:
Հայ անվանի ճարտարապետի խոսքերով` իր գլխավոր նպատակը միշտ եղել է
հայկական դասական ճարտարապետության, ազգային ավանդույթների պահպանումն ու
շարունակումը: Նրա հեղինակությամբ կառուցվել են Երեւանի ներկայանալի շենքերից
շատերը` Կորյունի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի անկյունում գտնվող
կինեմատոգրաýիստների բնակելի տունը` նշանավոր «Պոնչիկանոցըե, Լեզվի ինստիտուտի
շենքերը, նախկին քաղաքային դումայի շենքը Շահումյան հրապարակում եւ բազմաթիվ
այլ կառույցներ:
Երեւանի քաղաքապետը տեղեկացրել է, որ նախատեսվում է հրատարակել Ա. Տեր-
Ավետիքյանի մասին գիրք, իսկ նրա նախագծած շենքերից մի քանիսի պատերին կփակցվի
հեղինակի անունը: