ԼՂՀ նախագահի հրամանագրով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոցե շքանշանով
4 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա եւ Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձի առթիվ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է ԼՂՀ շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրելու, ինչպես նաեւ պատվավոր կոչումներ շնորհելու մի շարք հրամանագրեր: Այս մասին «Արմենպրեսե-ին հայտնեցին ԼՂՀ-ի նախագահի մամլո ծառայությունից: Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը հետեւողականորեն զարգացնելու, ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման իրատեսական ուղիները եվրոպական եւ միջազգային հանրությանը լիարժեք ներկայացնելու, արցախահայության ինքնորոշման եւ անկախ պետականության կերտման իրավունքն ու կամքը պաշտպանելու գործում ցուցաբերած ակնառու ծառայությունների համար ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Սուրիկի Թորոսյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոցե շքանշանով: Ակտիվ պետական, հասարակական-քաղաքական գործունեության համար «Մխիթար Գոշե մեդալով են պարգեւատրվել Վալերի Արծվիկի Գեւորգյանը, Համլետ Միքայելի Հարությունյանը, Սլավիկ Արսենի Սեյրանյանը: Ուսուցման, դաստիարակության եւ գրականության բնագավառներում բեղմնավոր գործունեության համար Արշավիր Միրզայի Հայրապետյանը, Մայոր Բախշիի Հարությունյանը, Էդիկ Վարդանի Պետրոսյանը եւ Էդուարդ Մովսեսի Սաýարյանը պարգեւատրվել են «Վաչագան Բարեպաշտե մեդալով: Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության եւ անձնական արիության համար «Մարտական խաչե 2-րդ աստիճանի շքանշանով են պարգեւատրվել 9 հոգի, որոնցից 3-ը` հետմահու: Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերված անձնական արիության համար «Արիության համարե մեդալով պարգեւատրվել է 660 հոգի, որոնցից 168-ը` հետմահու: Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայությունե մեդալով պարգեւատրվել է 1217 հոգի, որոնցից 16-ը` հետմահու: Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համարե մեդալով պարգեւատրվել է 172 հոգի, որոնցից 11-ը` հետմահու: ԼՂՀ-ի տնտեսության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում մեծ ավանդի, բարեգործական նշանակալի գործունեության համար «Երախտագիտությունե մեդալով է պարգեւատրվել 15 հոգի, որոնցից 2-ը` հետմահու: Պարարվեստի զարգացման եւ ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ունեցած բացառիկ վաստակի համար Աշոտ Առաքելի Բաբայանին շնորհվել է ԼՂՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: Գիտության եւ կրթության ոլորտում ունեցած մեծ ավանդի եւ բացառիկ մասնագիտական կարողությունների դրսեւորման ու գիտական գործունեության համար Արզիկ Մարտիրոսի Մխիթարյանին շնորվել է ԼՂՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Առողջապահության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բացառիկ մասնագիտական կարողությունների դրսեւորման համար Մարգարիտա Մամիկոնի Ղուկասյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: