Ռ. Քոչարյան.«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար սկզբունքային էե
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): «Հայոց ցեղասպանության հարցը մեզ համար սկզբունքային է եւ միայն պատմական բնույթ չի կրում, քանի որ ներկայումս Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ ծանրաբեռնված են այս պատմական իրողությամբ: Ցեղասպանության ճանաչումը եւ սեփական պատմության հետ հաշվի նստելը չափազանց կարեւոր են ավելի նորմալ հարաբերություններ կառուցելու համարե,-ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով` բավական երկար ժամանակ այս հարցը եղել է գաղափարական աշխարհի տարանջատվածության պատանդ, եւ միշտ ճանաչումը դիտվել է այս տեսանկյունից: Նաեւ Հայաստանը չի ունեցել անկախ պետականություն, որի գործիքներով կարող էր հետամուտ լինել խնդրի միջազգային ճանաչմանը: Ներկայումս չկա գաղափարախոսական տարանջատումն աշխարհում, Հայաստանն անկախ պետություն է, եւ այս ուղղությամբ շատ ակտիվ աշխատում է Սփյուռքը, որը, հիմնականում, հենց այդ ցեղասպանության արդյունք է: «Կարծում եմ, որ մենք հաջողության կհասնենք: Մենք նաեւ չպետք է անցյալի պատանդը լինենք, քանի որ ամեն ինչ արվում է` նպատակ ունենալով տարածաշրջանում ավելի կայուն, հավասարակշռված իրավիճակ ունենալե,-ընդգծեց ՀՀ նախագահը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Լիտվայի խորհրդարանին` 2005թ-ին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար: