Հասարակական

Արմեն Հարությունյան. «Կփորձեմ այնպես անել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը մարդկանց մեջ վստահություն եւ հարգանք ավելացնիե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): «Կփորձեմ այնպես անել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը մարդկանց մեջ վստահություն եւ հարգանք ավելացնիե,-ասաց ՀՀ Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպան ընտրված, իրավագիտության դոկտոր Արմեն Հարությունյանը: Նրա խոսքերով` մարդու իրավունքների հարցում կարեւոր եւ ոչ կարեւոր ոլորտներ չկան, ընթացիկ իրավիճակը կհուշի, թե որոնք են առաջնահերթ խնդիրները, որոնցով պետք է անհապաղ զբաղվել: Ա. Հարությունյանը հավաստիացրեց, որ կզբաղվի բոլոր ակնհայտ խնդիրներով եւ չի վախենա պաշտպանել մարդկանց իրավունքները, եթե դրանք խախտվեն բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Շնորհակալություն հայտնելով խորհրդարնին` Ա. Հարությունյանը նշեց, որ որպես մարդու իրավունքների պաշտպան համագործակցելու է բոլոր խմբակցությունների, պագամավորների հետ եւ փորձելու է բարձր պահել վստահությունը, որն արտացոլվել է տրված ձայներում: «Ես հայտարարել եմ, որ եթե պետք է ինձ ձայն տան` ակնկալելով, որ կամակատար կլինեմ, ավելի լավ է ձայն չտան: Դրանով ես ամեն ինչ ասել եմ դեռ ընտրությունից առաջե,-ասաց նա: Ա. Հարությունյանի նշեց, որ կձեւավորվի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, որի պրոեýսիոնալիզմից է կախված ինստիտուտի հետագա 6-ամյա գործունեությունը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ Կառավարման ակադեմիայի ռեկտորի նախընտրած թեկնածու չունի, եւ, ըստ նրա, նախկին ռեկտորը չպետք է որոշի, թե ով կլինի իրենից հետո: «Կառավարման լուրջ անձնակազմ կա եւ արժանի որեւէ մեկը կգտնվիե,- ասաց նա` ավելացնելով, որ չի պատրաստվում թողնել դասախոսական աշխատանքը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր 87 կողմ, 28 դեմ ձայներով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրեց քաղաքական կոալիցիայի թեկնածու, Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանին: Քվեարկությանը մասնակցել էր 118 պատգամավոր: Ընդդիմության թեկնածու Հրանտ Խաչատրյանն ստացել էր 28 կողմ, 87 դեմ ձայն: Երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, 1-ը եղել է բոլորին դեմ: Ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանար առնվազն 79 կողմ ձայն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում