Հասարակական

Լույս Է տեսել Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններե վեպի գիտական հրատարակությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Ասատրյան): Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի üեսճյան հիմնադրամի աջակցությամբ «Ապոլոնե հրատարակչությունը լույս է ընծայել Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններե վեպի գիտական հրատարակությունը` բնագրի հետ համեմատված եւ ճշտված, նախորդ հրատարակությունների քննական մեկնություններով եւ համեմատություններով, վեպի շուրջ ժամանակին բարձրացված քննադատության հանգամանալից վերլուծումով: Ներկայացված են նաեւ ոչ հեղինակային միջամտություններն ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հրատարակություններում: «Այրվող Այգեստաններիե այս հրատարակությունն իրականացվել է Գուրգեն Մահարու որդու` Գրիգոր Աճեմյանի աշխատասիրությամբ: Նրա խոսքերով, հրատարակության հիմնական առանցքը եղել է վեպի առաջին տարբերակը, որը ժամանակին մերժվեց ընթերցող հասարակության կողմից: Այս պատճառով էլ Մահարին մշակել Է «Այրվող այգեստաններիե երկրորդ տարբերակը: Ըստ Աճեմյանի, Մահարու հիմնական ասելիքը գրչին է եկել առաջին ներշնչումով` պայմանավորելով ողբերգական վեպի ստեղծումը: Հետագա լրամշակումները գործին տվել են հերոսական երանգ, որը նախապես դուրս է եղել հեղինակի ծրագրից: Ահա ինչու, նախապատվություն տալով առաջին տարբերակին, հավելվածում բերված է նաեւ երկրորդը: Ըստ նրա, նախորդ հրատարակությունների նկատմամբ հասարակությունում կատարված վերջին տասնամյակների շրջադարձը կասկած չի թողնում, որ այս անգամ այն կգտնի իր ընթերցողին եւ վերջապես կստանա արժանի գնահատական: Վեպի գիտական հրատարակությունն իրականացվել է դասական ուղղագրությամբ, որն էլ եղել է üեսճյան հիմնադրամի միակ պահանջը: Սակայն Գ. Աճեմյանի համոզմամբ, այդ ուղղագրությունն ավելի հարմար է վեպին, քանի որ գրքում կան լեզվական տարբեր շերտեր` Վանի, Պոլսի բարբառներ, անգամ` գրաբար, որոնց էլ ավելի հարազատ է դասական ուղղագրությունը: Ավելացնենք, որ «Այրվող այգեստաններե վեպի առաջին տարբերակը լույս է տեսել 1966 թ.-ին, իսկ երկրորդը` 1979թ.-ին` երկերի ժողովածուի 4-րդ հատորի տեսքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում