Հասարակական

Գյումրիի «Հոկտեմբերե կինոթատրոնը կվերաբացվի սեպտեմբերին՝ քաղաքի օրվա կապակցությամբ նախատեսված միջոցառումների շրջանակներում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): Գյումրիի նախկին «Հոկտեմբերե կինոթատրոնը կվերաբացվի սեպտեմբերին՝ քաղաքի օրվա կապակցությամբ նախատեսված տոնակատարությունների շրջանակներում: Այս մասին Արմենպրեսի թղթակցին հայտնեց «Մոսկվաե կինոթատրոնի գործադիր տնօրեն Մարտուն Ադոյանը` նշելով, որ Գյումրիի կինոթատրոնը «Մոսկվաե կինոթատրոն ընկերության կողմից գնվել է 2003թ. սեպտեմբերին: Նրա խոսքերով, արդեն ավարտվել են շենքի ներքին նախագծային աշխատանքները, ընթացքի մեջ է շենքի վերակառուցումը: Ըստ Մ. Ադոյանի, նորաբաց կինոթատրոնում կներդրվեն ժամանակակից չափանիշներին համապատասխան ջեռուցման եւ օդափոխման համակարգեր, ինչպես նաեւ ձայնային նորագույն սարքավորումներ: Կինոթատրոնը կունենա շուրջ երկու տասնյակ աշխատատեղ, մասնագետները կվերապատրաստվեն Երեւանում: Հանրապետության երկրորդ քաղաքի կինոթատրոնի տոմսերը, Մ.Ադոյանի հավաստմամբ, կլինեն երեք անգամ ավելի էժան, քան «Մոսկվաե կինոթատրոնում: üիլմերը մայրաքաղաքում ցուցադրվելուց հետո կներկայացվեն նաեւ Գյումրիի հանդիսատեսին: Մ.Ադոյանի խոսքերով, ընկերության նպատակն է հանրապետությունում ստեղծել կինոթատրոնների ցանց: Գյումրիից հետո կինոթատրոնի վերակառուցման աշխատանքներ կսկսվեն Վանաձորում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում