ՎԱՆԱՁՈՐ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Վանաձորի
կենտրոնական՝ Հայքի հրապարակում, որտեղ նախկինում կանգնեցված էր Կիրովի
արձանը, ըստ քաղաքապետ Սամվել Դարբինյանի, այլևս քաղաքական գործչի արձան չի
լինի: Հրապարակում տեղ կգտնի կամ Հայկի, կամ Տիգրան Մեծի (Հայքի հրապարակը
գտնվում է Տիգրան Մեծի պողոտայում) արձանը, սակայն՝ միայն հրապարակը
հիմնանորոգելուց, վերջնական տեսքի բերելուց հետո: