Հասարակական

«Սրտի վիրաբուժության ժամանակակից ձեռքբերումներըե խորագրով միջազգային գիտաժողով՝ Երեւանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան): «Սրտի վիրաբուժության ժամանակակից ձեռքբերումներըե խորագրով այսօր սկսված միջազգային գիտաժողովին մասնակցում են 140 մասնագետներ Հայաստանից, Սինգապուրից, Ճապոնիայից, üրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ռուսատասանից: Այսօր երեկոյան Հայաստան կժամանի նաեւ պրոýեսոր Ակչուրինը, որը ժամանակին վիրահատել է Բորիս Ելցինին: Գիտաժողովը նվիրված է Էրեբունի կենտրոնում սրտի վիրաբուժութան բաժանմունքի բացման մեկ տարուն: Ինչպես տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Արտոմ Քյուշքյանը, կենտրոնում սրտի վիրաբուժության բաժանմունք ստեղծելու համար աշխատել են 4 տարի՝ ձեռք են բերել ախտորոշիչ ժամանակակից թվային սարքավորումներ, մասնագետները վերապատրաստվել են Սինգապուրում: Ա. Քյուշքյանը գտնում է, որ կարիք կա այս ծառայությունների, անկախ այն հանգամանքից, որ սրտի վիրահատություններ կատարում են նաեւ Նորք -Մարաշի սրտաբանական կենտրոնում: «Գուցեւ կարիք լինի նաեւ 3-րդը ստեղծել եւ տարածաշրջանում լիդեր լինել սրտի վիրաբուժության բնագավառումե,-նշեց նա: Ըստ կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Վահե Գասպարյանի, ամեն մի 2 մլն ազգաբնակչությանը տարեկան 1000-ից ավելի սրտի վիրահատություն պետք է կատարվի, որպեսզի բավարարվի հիվանդների պահանջը: Բաժանմունքում մեկ տարվա ընթացքում կատարվել է 31 վիրահատություն՝ հիմնականում սրտի իշեմիկ հիվանդությունների հետ կապված: Հայաստանում սիրտ- անոթային հիվանդություններից գերակշռում է սրտի իշեմիկ հիվանդությունը, նկատվում է երիտասարդացում: Վ. Գասպարյանի խոսքերով, սա պայմանավորված է երիտասարդ տարիքից ծխելով, ճարպոտ սննդի չարաշահումով, սթրեսային կյանք վարելով եւ սպորտով չզբաղվելով: Սրտի հիվանդությունների դեպքում էլ մարդիկ շատ ուշ են դիմում: Նշենք, որ սրտի վիրահատություններից , օրինակ, աուտոկորոնալ շրջավորման վիրահատությունը 3 հազար դոլար արժի: Գիտաժողովը կտեւի 3 օր, որտեղ կներկայացվեն գիտական զեկուցումներ՝ սրտի վիրահատության տարբեր ոլորտներին վերաբերող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում